Ամերիկուհի Բրենդա Շմիտցն իր մահից երկու տարի անց ընտանիքին շատ օրիգինալ ու հուզիչ սուրբծննդյան շնորհավորանք է հղել:
Հաղորդվում է, որ նա մահացել է 46 տարեկան հասակում` քաղցկեղից: Սակայն դրանից առաջ ամուսնում եւ 4 որդիների համար հիանալի բան է նախապատրաստել: Նա սուրբծննդյան մաղթանքներով նամակ է գրել ու խնդրել այն լրատվամիջոցներին տարածել, սակայն ոչ մահվանից անմիջապես հետո, այլ երբ ամուսինն ուրիշ կին ունենա:
Երբ լրագրողները ստացել են նամակը, կապ են հաստատել մահացած տիկնոջ ամուսնու հետ ու խնդրել նրան ստուդիա գալ: Երբ հաղորդավարը ընթերցել է նամակը, Դեւիդը սկսել է հեկեկալ, քանի որ նման բանի չի սպասել:
Բրենդան իր նամակում նշել է, որ սիրում է ամուսնուն, իրենց որդիներին ու այն կնոջը, որն այժմ նրա հետ է, վերջինիս ընտանիքին ու երեխաներին, եթե նա ունի: Նա նաեւ մաղթել է, որ ցավով լի այս աշխարհում նրանք իրենց անվտանգ զգան:
Երբ Բրենդային նամակն ընթերցվել է, ստուդիայում բոլորը հուզմունքից լաց են եղել: Այս մասին հաղորդում է News.ru-ն` վկայակոչելով The Huffington Post-ը:











