Մոտ 20 հայ ֆեմինիստ ակտիվիստներ Վալենտինի տոնի՝ V-Day-ի և 1 Billion Rising ծրագրի շրջանակում փետրվարի 14-ին կանանց ձայնի բարձրացմանը և նրանց դեմ բռնության կանխարգելմանն ուղղված պարային ֆլեշմոբ անցկացրին Հյուսիսային պողոտայում (ֆոտոռեպորտաժ):

Աշխարհի 167 երկրներում անցկացվող 1 Billion Rising ֆլեշմոբն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում:

«Ակնկալում ենք մարդկանց իրազեկել բռնության մասին, խնդիրը բարձրաձայնել և հնարավորինս լուծել այն: Շատ լավ օր է ոգևորելու կանանց, որ ոտքի կանգնեն իրենց իրավունքների համար»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց ֆլեշմոբի մասնակից, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ ծրագրի համակարգող Լիդա Մինասյանը:  

Ակտիվիստները պարեցին 1 Billion Rising ֆլեշմոբի համար գրված երգի տակ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am