Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սրճարանում ծխող քաղաքացուն անդաստիարակ հարիֆ է անվանել։
Ստամբուլի Էսենլեր թաղամասով զբոսնող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նկատել է, որ սրճարաններից մեկում նստածները ծխում են՝ հաչվի չառնելով, որ փակ սրճարաններում արգելված է ծխելը։ Էրդողանը դիմել է ծխողներին՝ շեշտելով, որ ծխելու համար տուգանք կա, սակայն քաղաքացիները շարունակել են ծխել, իսկ նրանցից մեկը ծխելու հետ մեկտեղ հեռախոսով տեսագրել է Էրդողանին։
«Անդաստիարակ հարիֆ, նախագահն ասում է, սակայն ինքը դեռ շարունակում է ծխել»,-ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Այս միջադեպը մեծ արձագանք է գտել սոցկայքերի թուրք օգտատերերի մոտ։











