«Ծուռթաթ» շինարարները բնակելի տան կողքին կառուցված խանութի աստիճանի վերակառուցման ժամանակ բետոնապատել են կատվին: Դժբախտ կենդանին 1,5 շաբաթ մթության մեջ է անցկացրել, նրանք փրկել են լրագրողներն ու անցորդները:

Դեպքի վայր ժամանած լրագրողներին այդպես էլ չի հաջողվել բացահայտել, թե ում է պատանում կառույցը, եւ ինչ անսիրտ շինարարներ են կենդանուն բետոնապատել: Բնականաբար, մեղավորներին բացահայտել նույնպես չի հաջողվել:

Շոտլանդական ականջակախ, ուժեղ նիհարած դեռ կենդանի կատվին վերցրել է մի աղջիկ, ով խոստացել է կենդանուն ցույց տալ անասնաբույժին: