Նախագահ Օբաման լեգենդար քանթրի-երաժշտության հայտնի երաժիշտ Ուիլի Նելսոնի հետ, Սպիտակ տանը ամերիկյան զինվորականների պատվին վերջինիս համերգի ժամանակ կատարել է նրա On The Road Again հայտնի հիթը, հայտնում է Billboard-ը:

Բարաք Օբաման եւ առաջին տիկին Միշել Օբաման Նելսոնի եւ Ջոն Ֆոգերտիի հետ միասին նաեւ պարել են: Լրատվամիջոցները նախագահի կատարումը անվանել են անճոռնի: