Սերբիայի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Անտիչի գլխին սառցալեզվակ է ընկել: Միջադեպը կատարվել է Մայդանպեկ համայնք Անտիչի տեսչական այցի ընթացքում. նա ստուգում էր, թե ինչպես են ընթանում էլեկտրագծերի վերականգնման աշխատանքները:

Պաշտոնյան լրագրողների առաջ ելույթ էր ունենում, երբ գլխին ընկել է պոկված սառցալեզվակը: Բարեբախտաբար Անտիչը սաղավարտով է եղել եւ թեթեւ քերծվածքներ է միայն ստացել:

Այս մասին հայտնում է  Lenta.ru-ն՝ վկայակոչելով  Телевизија Србије ռադիոն:

Նախագահն անգամ չի ընդհատել ելույթը՝ նշելով, որ մեծ հարգանք է տածում նման ծանր պայմաններում աշխատող էներգետիկների հանդեպ: Ավլի ուշ  Twitter-ում նախարարը գրել է. «Ես փոքր հեմատոմաներ եմ ստացել, ինձ հետ ամեն ինչ կարգին է, իսկ ահա սաղավարտիս բախտը չբերեց»: