ԱՄՆ-ում 15 տարեկան հասակում մահացել է երկդնչանի հայտնի կատուն: Լրագրողները նրան կնքել են «Յանուս» անունով՝ ի պատիվ հին հունական դիցաբանության աստվածներից երկդեմ Յանուսին: Իսկ կենդանու տիրուհին նրան անվանել է Ֆրենկ եւ Լուի:
Կենդանին ծնվել է երկու դնչով, երկու բերանով, երկու եւ երեք աչքերով, այդ պատճառով էլ ստացել է երկու անուն: Մի քանի տարի առաջ կենդանին գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես «Յանուս» սինդրոմով կատուներից ամենաերկարակյացը: Մինչ այդ նման դեֆեկտով ծնված ոչ մի կատվի չէր հաջողվել մի քանի օրից ավել ապրել, սակայն Ֆրենկ եւ Լուիի բախտը բերել է. Տիրուհին մինչեւ վերջ պայքարել է կենդանու կյանքի համար, հայտնում է Lifenews-ը:











