Լաս Վեգասում կայացել է The Game Awards 2014 մրցանակաբաշխության արարողությունը. կարեւորագույն իրադարձություն էլեկտրոնային խաղային արդյունաբերության ոլորտում, որի ընթացքում հեղինակավոր ժյուրին հայտարարել է 16 անվանակարգերում հաղթողներին: Խաղային այս միջոցառման ժամանակ մրցանակները հանձնում է առաջատար մասնագիտացված մեդիայի 28 ներկայացուցիչ:
«Dragon Age. Inquisition»-ը դարձել է The Game Awards 2014-ի գլխավոր հաղթողը՝ մրցանակ ստանալով նաեւ որպես տարվա լավագույն խաղ եւ որպես լավագույն RPG-խաղ: Այն պատմում է ինկվիզիտորի մասին, որը կորցրել է հիշողությունը եւ խորհրդավոր նշան է ստացել ձեռքին: Այդ նշանն ինչ-որ կերպ կապված է չարի գլխավոր աղբյուրի՝ սեւ անցքի հետ, որից հրեշների ամբոխներ են դուրս թռչում:
Լավագույն հրաձիգ է ճանաչվել «Far Cry 4»-ը, արկածային ժանրի լավագույն խաղ՝ «Middle-Earth: Shadow of Mordor»-ը: Իսկ «Shovel Knight»-ը ճանաչվել է լավագույն խաղ անկախ մշակողի կողմից:
«Mario Kart 8»-ը ճանաչվել է լավագույն սպորտային եւ լավագույն ընտանեկան խաղ, «Destiny»-ը՝ լավագույն առցանց-խաղ:











