Սոցցանցերում հայտնվել են Ադրբեջանում պետավտոտեսչության աշխատակցին սպանելու փորձի կադրերը: Ըստ haqqin.az-ի՝ տեսանյութն ավելի ու ավելի շատ դիտումներ է հավաքում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանի վրա բենզին էր լցրել եւ կրակ տվել նրա կանգնեցրած ավտոմեքենայի վարորդը:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էկդար Սուլթանովը հայտարարել է, որ ՃՈ աշխատակիցը, ով վարորդի կողմից հարձակման էր ենթարկվել, աննշան այրվածքներ է ստացել: Վարորդի դեմ քրգործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ 315.2 հոդվածի հատկանիշներով (ոստիկանության աշխատակցին դիմադրություն եւ նրա հանդեպ ուժի գործադրում):
Սա Ադրբեջանում պետավտոտեսչության աշխատակցի վրա հարձակվելու առաջին դեպքը չէ: Արդեն հայտնի են մի շարք միջադեպեր, երբ ծեծի էին ենթարկվել եւ վիրավորվել ՃՈ աշխատակիցներ:











