Անակոնդան հրաժարվել է կուլ տալ գիտնականին փորձի շրջանակում, որը ցուցադրվում էր Discovery Channel-ի ուղիղ եթերում, հայտնում է Deadline-ը: Eaten Alive հաղորդումը եթեր էր դուրս գալու դեկտեմբերի 7-ին:

Ամերիկացի գիտնական Փոլ Ռոզոլին հսկա օձի ստամոքսում հայտնվելու հանձնառություն էր ստանձնել: Սակայն անակոնդան նրան կուլ չի տվել նրան, այլ սկսել է սեղմել նախաբազկի շրջանում: Երբ օձի գրկախառնությունները չափից դուրս ուժեղ են դարձել, գիտնականն ազատել է ձեռքը եւ դադարեցրել փորձը, փոխանցում է Lenta-ն:

Ավելի վաղ՝ դեկտեմբերին կայացած փորձի ժամանակ Ռոզոլիին հաջողվել էր սողունի ներսում հայտնվել՝ այնտեղ մնալով մեկ ժամ: «Վերջինը, ինչ հիշում եմ, օձի լայն բացված երախն էր: Հետո ամեն ինչ մթնեց», — պատմել էր գիտնականը եւ բացատրել, որ իր փորձի հիմնական նպատակը Ամազոնի արեւադարձային անտառների խնդիրների ոչնչացմանվրա ուշադրություն հրավիրելն էր: Նա չէր հստակեցրել՝ ինչպես է դուրս եկել օձի ստամոքսից: