ՀՀ առողջապահության նախարարությունը անհրաժեշտության դեպքում անվճար բուժում կտրամադրի այսօր Ադրբեջանից վերադարձած Գեւորգյանների ընտանիքին: Այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողներին ասել է ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը: «Եթե որեւէ հիվանդություն հայտնաբերվի, մենք անվճար բուժում կկազմակերպենք», - ասել է Պողոսյանը: Ըստ նրա՝ տվյալ պահին անհապաղ լուծում պահանջող հարցեր չեն հայտնաբերվել: (ֆոտոռեպորտաժ)
Ըստ նրա՝ ընտանիքի բոլոր անդամները ամբողջական հետազոտության են ենթարկվում, եւ եզրահանգումներ կարելի է անել հետազոտության ավարտից եւ լաբորատոր անալիզների արդյունքները ստանալուց հետո:
Հիշեցնենք, որ 2010 թվականի հունվարի 10-ին, նախկինում դատապարտված 52-ամյա Եղիշե Գեւորգյանը, որն առնչություն է ունեցել մարդասպանությանը, թաքնվելով կնոջ եւ երեք երեխաների թիկունքում, մեքենայով անցել էր հայ-ադրբեջանական սահմանը՝ հայտնվելով Ադրբեջանի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքում:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











