Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը պաշտպանում է քաղաքացիների արդարացի պահանջը՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Գյումրիի քաղաքապետարանից:
Քաղաքապետը մտահոգ է խնդրով` հատկապես հաշվի առնելով Գյումրի քաղաքի սոցիալական ծանր վիճակը, իսկ թանկացումը կարող է լուրջ սոցիալական խնդրներ առաջ բերել: «Ցանկացած միջամտություն իրավապահների կողմից պետք է կատարվի բացառապես օրենքի և սահմանադրության տառին համահունչ: Ինձ համար ցավալի է մայրաքաղաքում քաղաքացիների և իրավապահների միջև տեղի ունեցած միջադեպերը: Գյումրիում երեկ՝ հունիսի 23-ին, ունեինք ձերբակալվածներ, ովքեր ազատ արձակվեցին: Իրավիճակը գտնվում է իրավապահների տիրույթում, և ես հուսով եմ, որ այն արագ կպարզաբանվի՝ առանց հետևանքների»,-ասել է քաղաքապետը:











