Բաղրամյան պողոտայում քիչ առաջ վատացել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վատացել էր մոտ 50-55 տարեկան մի կնոջ ինքնազգացողությունը, եւ շտապօգնություն էին կանչել։ Շտապօգնության բրիգադը կնոջը առաջին բուժօգնությունն է ցուցաբերել եւ կնոջն արագորեն տեղափոխել է հիվանդանոց։

Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան, ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: