Երեւանի Բաղրամյան պողոտայում ցուցարարները ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին քաղցրավենիք, գաթա ու միրգ առաջարկեցին, ինչից նա հրաժարվեց: «Չէ, առավոտյան չի ստացվում, շնորհակալ եմ, հոգի ջան»,-ասաց ոստիկանապետը:
Իսկ երբ ցուցարարներից մեկը նաեւ «պոնչիկ» առաջարկեց, Վլադիմիր Գասպարյանն աշխուժացավ՝ նշելով. «Այո, երեւանցիներին, պոն-չիկ, պոն-չիկ»:











