Նորապսակ զույգը միացել է Երեւանի Բաղրամյան պողոտայում շարունակվող՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման չեղարկում պահանջող քաղաքացիների նստացույցին:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հարսն ու փեսան՝ Կարինեն եւ Դավիթը, քիչ առաջ միացել են ցուցարարներին:

Ներկաների զարմանքին ի պատասխան՝ զույգը նշել է, որ իրենք էլ են այս երկրի քաղաքացիները, հետեւաբար, պարտավոր են լինել Բաղրամյան պողոտայում: