Falcon 9 հրթիռը, որը պետք է ուղեծիր դուրս բերեր Dragon բեռնատար տիեզերանավը, Կանավերալ հրվանդանի (Ֆլորիդա նահանգ) տիեզերակայանից մեկնարկելուց կարճ ժամանակ անց կործանվել է:

Մեկնարկը տրվել է Երեւանի ժամանակով 18:21-ին, սակայն, NASA-ի տեղեկացմամբ, 3 րոպե անց Falcon 9-ը պայթել է:

Առայժմ պարզ չէ, թե հատկապես ինչ է տեղի ունեցել: Մասնագետները ստացված տեսանյութերի հիման վրա ուսումնասիրություն են սկսել:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Falcon 9-ը պետք է Dragon-ը հասցներ Միջազգային տիեզերակայան հասցներ: Տիեզերանավում շուրջ 2 տոննա բեռ կար: