Ոստիկանությունը փնտրում է հունիսի 23-ին ժամը 21։25-ին, Ծարավ Աղբյուրի փողոցում տեղի ունեցած վթարի հետեւանքով մահացած տղամարդու հարազատներին։
Տղամարդը ստացած մարմնական վնասվածքներից գիտակցության չգալով՝ հիվանդանոցում մահացել է։
Արտաքին նկարագիրն է 30-40 տարեկան, հասակը մոտ. 170 սմ, ճաղատ, նիհարավուն կազմվածքով, հաստ հոնքերով։
Մանրամասները Ոստիկանության պատրաստած տեսանյութում











