Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորել է հայազգի Վահրամին, որը ալկոհոլի ազդեցության տակ երկու օր առաջ պատուհանից դուրս էր նետել 16-ամյա աղջկան եւ նրա շանը։

Կալանավորվածը իր մեղքը չի ընդունում եւ հայտարարել է, թե աղջիկն ինքն է նետվել պատուհանից, իսկ շանն ինքն է նետել, քանի որ կենդանին փորձել է կծել իրեն, հայտնում է Lifenews-ը։

РЕН-ТВ հեռուստաալիքի տվյալներով, կալանավորվածը ժամանել է Հայաստանից։ Նա սենյակ է վարձել բնակարանում, որտեղ ապրում էին աշակերտուհին եւ նրա մայրը։ Ըստ կալանավորի, «աղջիկն ինքն է ցանկացել նետվել պատուհանից»․

Հարեւանները պնդում են, որ կասկածյալը սիրահարված է եղել աղջկան։

Հիշեցնենք, որ Մոսկվայի հարավում միաջդեպը եղել է հուլիսի 6-ին։ Անցորդները վիրավոր աղջկա էին գտել շենքի մոտ։ Նրանք հետո նկատել էին, որ անծանոթ տղամարդը շանն է նետում պատուհանից։ Աղջիկը վերակենդանացման բաժանմունքում է ծայրահեղ ծանր վիճակում, նա բազմաթիվ կոտրվածքներ եւ ներքին օրգանների վնասվածքներ ունի։