Վանաձոր քաղաքում այսօր՝ հունիսի 9-ին, ժամը 18:00 սահմանում, Բազում-Տարոն 4 գիծն սպասարկող ԳԱԶ 322132 մակնիշի երթուղային տաքսին բախվել  է էլեկտրասյանը: Երթուղային տաքսիում եղած 5 ուղևորներից 3-ը և 66-ամյա վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Երթուղային տաքսու վարորդ Սաշիկ Նազարյանը, NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ չի հիշում, թե ինչպես է դեպքը պատահել. «Ոնց որ մի գերան վզիս խփեր և աչքերիս դեմը մթնեց, ուրիշ բան չեմ հիշում»: