Իրաքի եզդիները պետք է համագործակցեն հարեւան ժողովուրդների հետ: Այս մասին հայտարարել է «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի նախագահ Բորիս Մուրազին անդրադառնալով Իրաքում եզդիական ինքնավարության խնդրին:

«Շանգալի հարեւան ժողովուրդներն են քրդերը, թուրքմենները, շիա արաբները, սունի արաբները եւ ասորիները: Մենք այս ժողովուրդների շրջանում առաջին հերթին պետք  է մեզ համար բարեկամներ գտնենք եւ նրանց հետ համագործակցենք: Կարեւոր է նաեւ մյուս ժողովուրդներին եւ հարեւան պետություններին հասկացնել, որ եզդիական ինքնավարությունը որեւէ պետության, ժողովրդի կամ քաղաքական կազմավորման դեմ չէ»,-ասել է Բորիս Մուրազին՝ հավելելով, որ Շանգալի ինքնավարության մասին խոսող, բայց հարեւան բոլոր ժողովուրդներին թշնամի համարող անհատները սխալ ուղղություն են վերցրել եզդի ժողովրդի համար: