Ավստրալացի կասկադյոր Ռոբբի Մեդիսոնը եզակի հնարք է կատարել՝ Թաիթիում մոտոցիկլով թռչելով Խաղաղ օվկիանոսի ջրերի վրայով: Հնարքը նախապատրաստելու համար 34-ամյա ավստրալացին 2 տարի է ծախսել:
Ըստ Nat-geo-ի, Ռոբբի Մեդիսոնը մոլորակի ամենահայտնի մոտոկասկադյորներից է եւ էքստրեմալ սպորտի բազմաթիվ մրցանակներ ունի: Մասնավորապես, 2007 թվականին նա 98 մետրանոց մոտոթռիչք էր կատարել՝ այդ ընթացքում 19 մետր բարձրանալով գետնից:











