Ամերիկյան Սան Դիեգոյում շների միջեւ սերֆինգի մրցույթ է կայացել: Արտասովոր մրցաշարն անցկացվում է արդեն 10-րդ անգամ: Քաշային տարբեր կարգերում մրցանակի համար ավելի քան 50 մասնակից է պայքարել:

Ցանկալի հաղթանակին հասնելու համար քառոտանի սերֆերները պետք է պահպանեին հավասարակշռությունը, հնարավորինս շատ բարձր ալիքներ բռնեին եւ ինքնատիպ ոճ ցուցադրեին:

Ըստ Mignews-ի, արդեն որերորդ անգամ լավագույնի կոչումին արժանանում է Կալան անունով ռեթրիվերին: Տերերը հպարտ են իրենց սիրելիի հաղթանակով եւ նշում են, որ շանը երբեք սերֆինգ չեն սովորեցրել: