ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացել է համաքաղաքային ազգամիջյան «Ծիրան» տոնակատարությունը, որը կազմակերպվել էր «Մուզեոն» արվեստի այգում։

Միջոցառումը նախաձեռնել էր Ռուսաստանի հայերի միությունը ՌԴ նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի աջակցությամբ, ՌԴ մշակույթի նախարարության եւ Մոսկվայի քաղաքապետարանի օժանդակությամբ։ Հայաստանից օդանավով մի քանի տոննա ծիրան էր տարվել։ Միջոցառումն օրվա ընթացքում այցելել են տասնյակ հազարավոր մարդիկ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լեւոն Մուքանյանը։