Պարազիտ իշամեղուները սարդերին ստիպում են պաշտպանության համար բոժոժներ հյուսել եւ «կրել» իրենց թրթուրներին: Նա իշամեղուն խայթում է սարդին՝ ժամանակավոր անդամալուծություն առաջացնելով: Այնուհետեւ ձուն փակցնում է սարդի վրա եւ հեռանում:
Մի քանի շաբաթ անց ձուն վերածվում է թրթուրի եւ սկսում աճել՝ ծծելով սարդի արյունը: Երբ թրթուրը հասնում է զարգացման միջին մակարդակի, սարդին ստիպում է ցանց հյուսել, որից բոժոժ է պատրաստում, այնուհետեւ սպանում է միջատին եւ ծծում նրա պարունակությունը:
Ըստ Nat-geo-ի, այս բարդ գործընթացը հասկանալու համար գիտնականները Cyclosa argenteoalba տեսակի 1.600 սարդ են ընտրել: Դրանցից 23-ի վրա Reclinervellus nielseni-ի պարազիտ թրթուրներ են հայտնաբերել: Իսկ լաբորատորիայում տեսագրել են բոժոժի համար ցանց հյուսելու ամբողջ գործընթացը:











