Լոռու մարզում ուժեղ կարկուտ է տեղացել այսօր՝ օգոստոսի 17-ին։ NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 18-00–ի սահմաններում սկսված կարկուտը լուրջ վնաս է հասցրել մարզի Վանաձոր քաղաքին և Շահումյան գյուղին: Շուրջ 30 րոպե տևած կարկուտը վնասել է պտղատու այգիները, բանջարանոցային կուլտուրաները, իսկ ուժեղ քամին տապալել է ծառեր։ Վնասի չափերը ճշտվում են:
Քամու հետեւանքով նաև քաղաքի որոշ թաղամասեր հոսանքազրկվել են։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Ալեն Գրիգորյանի











