Օդեսայի նահանգի պետական վարչակազմի պետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մասնակցել է Օդեսայի Ներքին գործերի պետական համալսարանում նոր պարեկային ոստիկանության մարզմանը, փոխանցում է «112 Ուկրաինան»:
«Ես վստահ եմ, որ մեր ոստիկաններին ավելի շատ կսիրեն, քան ամերիկյաններին, մերոնք ավելի պրոֆեսիոնալ կլինեն, քան ամերիկացիները, եւ դրանում ոչ մի ֆանտաստիկ բան չկա, կարեւորը ցանկանալն է: Այստեղ մենք այնպիսի խանդավառություն ունենք, այս տղաների մեջ այնպիսի կենսախնդություն կա, որը ես արեւմտյան երկրների ոչ մի ոստիկանի մոտ չեմ տեսել: Դրա համար էլ նրանք կկարողանան», — հայտարարել է Սաակաշվիլին:
Սաակաշվիլին ոստիկանների հետ միասին մասնակցել է հմտությունների ցուցադրմանը: YouTube-ում հայտնված տեսաժապավենում երեւում է, թե Սաակաշվիլին ինչպես է ոստիկանների հետ միասին սովորում օգնություն ցուցաբերել վիրավորներին եւ ստուգել ոստիկանների փաստաթղթերը, ինչպես է Օդեսայի նահանգապետը պայմանական տուժածի հետ փորձում բարձրանալ ոստիկանական մեքենայի թափք:
Օդեսայի ապագա ոստիկաններին մարզում են Կիեւից եկած մարզիչները, որոնք ամերիկյան մասնագետների մոտ ուսումնառություն են անցել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օդեսայի միլիցիայի ղեկավար է նշանակվել Վրաստանի ՆԳ նախկին փոխնախարար Գիորգի Լորդկիպանիձեն:











