Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել այսօր` օգոստոսի 18-ին,  Երևան քաղաքի Մեծարենցի փողոցի 75 բնակարանում 25-ամյա Վլադիմիր Կարապետյանի սպանության մասին: Այսօր՝ օգոստոսի 18-ին առավոտյան 07:20-ի սահմանում,  Երևանի Մեծարենց փողոցի բնակչուհի Սեդա Սարուխանյանը հայտնաբերել է իր տղայի կացնահարած դին հյուրասենյակում և զանգել ոստիկանություն։

Ժամեր անց, սպանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել սպանվածի եղբայրը` 37-ամյա Վլադիմիր Կարապետյանը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանյութում