Գյումրիում հուլիսի 23-ին տեղի ունեցած գողությունը բացահայտվել է մեկ ամիս անց:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 23-ին մի քաղաքացի ոստիկանության Մուշի բաժանմունք ահազանգ է տվել, որ Գյումրիում իր վարձակալած բնակարանից գողացել են 700 հազար դրամանոց հեռուստացույց, ոսկյա զարդեր, խմիչք, նոթբուք, կենցաղային իրեր:

Օգոստոսի 27-ին ոստիկանության աշխատակիցները գողությունը կատարելու կասկածքանով բերման են ենթարկել Գյումրիի բնակիչներ Աշոտ Խեչոյանին եւ Վարդան Բաղդասարյանին, որոնք խոստովանել են կատարած հանցանքը:

Քննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: