Փարիզի ահաբեկչության հաջորդ օրը Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Այնթափ քաղաքի փողոցներով Ալ-Նուսրա ահաբեկչական խմբավորման  դրոշներով ավտոերթ է տեղի ունեցել։

Սոցկայքերում այս փաստը մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ այսքան ահաբեկչություններից հետո թուրքական իշխանությունները դեռ թույլ են տալիս ահաբեկիչներին ազատ շրջել փողոցներում, ավելին նշել Փարիզի ահաբեկչության մեջ իրենց «հաջողությունը»։