Ուկրաինական խորհրդարանում ոչ մի օր չի անցնում առանց սկանդալի: Երեկ մինչեւ ուշ գիշեր չէր դադարում բանավեճը Վիկտոր Շոկինի` գլխավոր դատախազի պաշտոնից ազատման վերաբերյալ: Նշենք, որ այս անգամ կարծիքները բաժանվել են նույնիսկ նույն խմբակցության ներկայացուցիչների շրջանում: Պյոտր Պորոշենկոյի բլոկից առավել վառ ընդդիմադիրները համաձայնել են ուղիղ եթերում ներկայացնել իրենց դիրքորոշումները: Շուտով փաստարկներին փոխարինել են հանդիմանանքները, անձին անդրադարձները եւ նույնիսկ վիրավորանքները, իհարկե` տարրական դպրոցի մակարդակի:
Վիճաբանության թունդ պահին, որի առարկան այն էր, թե ուկրաինական իշխանության շարքերում ով է իրականում հովանավորում կոռուպցիան, պատգամավոր Մուստաֆա Նայեմն իր ընդդիմախոսին` Դմիտրի Գոլուբեւին ասել է. «Ինչ եք ձեններդ գլուխներդ գցել հիմար թութակի նման», իսկ նա շտապել է պատասխանել. «Իսկ դուք ուղղակի հիմար եք»:











