ԱՄՆ-ում շարունակվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների «արկածները»։

Վաշինգտոնի Բրուքինգս ինստիտուտում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթից առաջ ինստիտուտի դիմաց Էրդողանի թիկնապահները քաշքշել են  լրագրողներին, իսկ թիկնապահներից մեկը հայհոյել ու հարվածել է  Հայաստանում ԱՄՆ նախկին փոխդեսպան եւ ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի կնոջը՝ Ամբերին Զամանին, ով համատեղության կարգով թղթակցում է թուրքական մի շարք լրատվամիջոցների։

Այս միջադեպը հայտնվել է նաեւ ամերիկյան մամուլի ուշադրության կենտրոնում։