Մեծ Բրիտանիայում երեխաներն ու նրանց ծնողները ոստիկաններին օգնել են հանցագործներին բռնելու գործում:
LifeNews-ի հաղորդմամբ, նրանք դաշտի վրա պտտվող ուղղաթիռ են տեսել եւ, արագ կողմնորոշվելով, պառկել են գետնին ու սլաք կազմել՝ ցույց տալով ուղղությունը, որով շարժվել են իրենց տեսած կասկածելի տղամարդիկ:
Լրատվամիջոցները հրապարակել են ոստիկանական ուղղաթիռից արված կադրերը:











