Չեն կարող անխախտ լինել այն սահմանները, որոնք գծել է ոչ այլ ոք, քան Ստալինը։ Այս մասին Փարիզում հայկական համայնքի ցույցի ժամանակ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Պատրիկ Դեւեջյանը։
Նրա խոսքով՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է ընդգրկվել Ստալինի կողմից։ Տարածաշրջանի բնակիչները ԽՍՀՄ փլուզման զոհերն են դարձել։ Պատգամավորը հիացմունք է հայտնել նախագահ Ֆրանսուա Օլանդի համարձակության եւ համոզմունքների կապակցությամբ, որը պաշտպանում է Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը։ Սակայն միեւնույն ժամանակ նա կարծում է, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն պետք է դադարի պաշտպանել ՊԱԿ շարքերի բռնապետերին, որին հիմա աջակցում է վերածնված բռնապետությունը։
Պատրիկ Դեւեջյանը պարզաբանել է, որ չի խոսում է իր կուսակցական շահերից ելնելով (Դեւեջյանը ընդդիմադիր «Հանրապետականներ» կուսակցության անդամ է)։ «Իմ կուսակցությունում էլ կան մարդիկ, որոնք պաշտպանում են Ադրբեջանի ներկայիս ղեկավարությանը։ Նման մարդիկ կան ե՛ւ աջ, ե՛ւ ձախ ճամբարում։ Եվ ես հավասարապես դատապարտում եմ դա»,- ընդգծել է նա։











