Թուրքական Անթալիա հանգստավայրային քաղաքում առեւտրա-արդյունաբերական պալատի շենքի հարեւանությամբ հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է Milliyet-ը:

Տուժածների մասին տվյալներ չկան, դեպքի վայր շտապօգնության մեքենաներ են ժամանել:

Գիշերը պայթյուն է որոտացել նաեւ Բինգյոլում: Անադոլու գործակալության փոխանցմամբ՝ առնվազն մեկ մարդ է զոհվել, 16 տուժած կա:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ անհայտ անձինք պայթուցիկ սարքը գործի են դրել ոստիկանության մեքենայի հարեւանությամբ: Պայթյունի հետեւանքով մեկ ոստիկան է զոհվել, 6-ը՝ վիրավորվել: Նաեւ շուրջ 10 քաղաքացիական անձ է տուժել: