Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը հաստատում է մամուլի տեղեկությունները, բուժման նպատակով Իսրայել էր մեկնել:
«Հոդացավերս են էլի, երեխեք ջան: Սարերից ա էլի, 20 տարի օձի, կարիճի մեջ ապրել ենք, հիմա դուրս ա տալիս էլի»,- այսօր ` հոկտեմբերի 27-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Մեր հարցին` չի վստահում Հայաստանի բժիշկներին, որ արտերկրում է բուժվում, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Վստահելը տուտ պրիչյոմ, Մեռյալ ծովի ցեխը որ կա, Հայաստանում չունենք»:
Նշենք, սակայն, որ մամուլի տեղեկություններով` Սարոյանն ավելի լուրջ առողջական խնդիրներ ունի:











