Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիկան թատրոնի շենքը հիմնովին վերանորոգվել է: Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շրջեց վերանորոգված շենքում եւ ծանոթացավ կատարված աշխատանքներին:
Թատրոնի տնօերն Ստեփան Դավթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ թատրոնի շենքն ամբողջովին վերանորոգվել եւ վերազինվել է ՀՀ մշակույթի նախարարության եւ ավստրիական «Վաագներ-Բիրո» կոնսորցիումի միջեւ կնքված պայմանագրով տրված վարկով, որը հատկացրել է 7-8 միլիոնի եվրոյի վարկ:
«Պատերազմի մեջ գտնվող պետությունը, այս սուղ պայմաններում այսպիսի գումար ներդնելով մշակութային օջախի համար՝ իսկապես հերոսություն է արել: Փոփոխվել է հատակը, 850 նստատեղ, ամբողջ մանրահատակը, տեխնիկան վերազինվել է, գրիմյորները, միջանցքները, սենյակները վերանորոգվել են: Վերանորոգման պրոցեսը տեւել է 1 տարի, որից հետո բացումն ուշացրինք, քանի որ կոսմետիկ վերանորոգում նաեւ կատարվեց»,-ասաց նա:
Ստփան Դավթյանը նշեց, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիկան թատրոնի վերանորոգումից հետո, տոմսերի թանկացում չի լինելու. «Նախարարության հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ թանկացում չի լինելու: Երբ թատրոնի շենքը վերանորոգման ընթացքում է եղել, մենք հյուրախաղերով ենք հանդես եկել Ղափանում, Գորիսում, Մեղրիում, Քաջարանում եւ այլն: Հոկտեմբերի սկզբին նաեւ մասնակցել ենք Թբիլիսիում կայացած «Նոր թատրոն» փառատոնին, ունեցել ենք մեծ հաջողություններ, նաեւ մի քանի ամիս ներկայացումներ են եղել Պարոնյանի անվան թատրոնում»,-ասաց նա:
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիկան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ թատերաշրջանը կբացի դեկտեմբերից՝ «Պեպո» ներկայացմամբ. «Լինելու են նաեւ պատանի հանդիսատեսի թեմայով ներկայացումներ, ընթացքում հրավիրելու ենք նաեւ ռեժիսորների, որոնք արդեն հաստատել են իրենց կարողություններն այս կամ այն թատրոնում: Այստեղ պետք է բեմադրություններ անեն այն ռեժիսորները, որոնք իրենց տեսակով արդեն հաստատվել են»:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ նշեց՝ մայր թատրոնից ակնկալիքները մեծ են. «Ակնկալիքները մեծ են լինելու, քան իրականության մեջ կան: Այդ պատճառով էլ նոր գեղարվեստական ղեկավարը՝ Էլբակյանն, արդեն նախատեսել է առաջնախաղը: Կարծում եմ, որ մեծ առաջխաղաղցում է լիենլու: Մենք փորձելու ենք ներկայացումների հետ կապված նոր քաղաքականություն ձեւավորել, մենք համագործակցելով պետք է զբաղվենք, որպեսզի ճիշտ ներկայացումներ բեմադրվեն, ճիշտ PR իրականացվի, արվեստի կառավարման մասնագետներ ներգրավենք, որպեսզի հանդիսատես կարողանանք բերել»:















