Ինդոնեզիայի Բալի կղզու ծովի հատակին նկարահանած կադրում անսովոր կենդանի է երեւացել: Այն թափանցիկ գլուխ ունի, որի օգնությամբ բռնում է որսը: կենդանին ունի նաեւ 13 ոտք, իսկ մարմնի երկարությունը 13 սմ է:
Որոշ մասնագետներ կարծում են, որ կենդանին կարող է պատկանել melibe viridis տոհմին, որի ներկայացուցիչները հանդիպում են Միջերկրական եւ Կարմիր ծովերում, ինչպես նաեւ Մոզամբիկի ափերին: Գիտությանը հայտնի է ավելի քան 3 հազար տեսակ ծովային փափկասուն, որոնք տարբերվում են գույնով եւ ձեւով, դրանց մեծ մասն ապրում է մերձարեւադարձային ջրերում:











