Երեւանաբնակ 20-ամյա Վարդգես Անդրեասյանը, 28-ամյա Վլադիմիր Չերնիկովը եւ Սերգեյ Ավդալյանը նոյեմբերի 4-ին ոստիկանության Ավանի բաժին բերման են ենթարկվել թմրամիջոց պահելու եւ իրացնելու կասկածանքով:
Անձնական խուզարկությամբ Չերնիկովի մոտից հայտնաբերվել է փաթեթավորված դեղնականաչ կանաչավուն զանգված եւ մուգ շականակագույն հեղուկ: Վարդգես Անդրեասյանի մոտ եւս կանաչավուն զանգված է հայտնաբերվել: Նրանք հայտնել են, որ նրանց թմարմիջոցն օգտագործելու առաջարկն արել է Սերգեյ Ավդալյանը, նրանք էլ համաձայնել են:
«Հյուրասիրել են, չեմ հրաժարվել»,-ոստիկանությունում ասել է Վարդգես Անդրեասյանը:











