Հայաստանի իշխանություններն ուզում են ընտրություններից առաջ լցնել բյուջեն եւ պատճառ են բերում բանակի կարիքները: Այս մասին նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է «Ժառանգություն»-ից պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ մեկնաբանելով քաղաքացիների աշխատավարձից զինվորականների կյանքի եւ առողջության համար 1.000 դրամ հավաքագրելու մասին օրինագիծը:
Նրա խոսքով՝ հասարակությանն առաջարկում են վճարել հենց բանակի համար, որպեսզի ոչ ոք չհրաժարվի: Իրականում իշխանությունները պարզապես ցանկանում են լցնել բյուջեն եւ ավելի հարմար պատճառներ են փնտրում:
«Շուտով ընտրություններ են, իսկ դա նշանակում է՝ շատ աշխատանք կա անելու»,- հեգնանքով հավելել է Փոստանջյանը:











