Չի կարելի խաղալ ժողովրդի զգացմունքների վրա եւ նոր հարկեր սահմանել հայրենասիրության քողի տակ։ Այս մասին նոյեմբերի 14–ին ԱԺ–ում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով զինվորականների կյանքի եւ առողջության ապահովագրության մասին աշխատավոր քաղաքացիներից 1000-ական դրան գանձելու օրինագիծը։

«Դա ցինիկություն է եւ շատ վտանգավոր։ Նման օրինագծի  կարելի է« դիմել գոնե 2017–ի պետբյուջեի նախագիծը քննարկելուց հետո։ Միգուցե, պաշտպանության միջոցները բավարար լինեն, եւ նոր վճարման կարիք չլինի»,– ընդգծեց Զուրաբյանը։