Պետությունը պետք է միջին ազգային աշխատավարձ վճարի պայմանագրային զինծառայողներին։ Այս մասին նոյեմբերի 14-ին ԱԺ–ում ասել է ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ ելույթ ունենալով զինծառայողների ապահովագրության ֆոնդին 1000 դրամ վճարելու մասին օրինագծի քննարկմանը։

«Անհասկանալի է, թե ինչու չի կարելի ողջերի մասին մտածել։ Դա նույնպես կարեւոր է»,– ասաց Բագրատյանը։

Ի պատասխան՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց, որ ժամկետային զինծառայողները գումար ստանում են, չնայած ոչ այն ծավալով, ինչպիսին կուզեին։ «Եվ եթե առաջարկեք, թե որտեղից վերցնենք նրանց վճարումները մեծացնելու համար միջոցները, ապա ես պատրաստ եմ Ձեզ հետ քննարկել դա»,– հավելեց Սարգսյանը։