Երեւանի Նոր Նորք թաղամասի բնակիչներ Արմեն եւ Սամվել Դավթյանները կասկածվում են իրենց խնամու տնից գողություն կատարելու մեջ։

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ նոյեմբերի 4–ին մայրաքաղաքի բնակչուհիներից մեկը հաղորդում էր տվել, որ իր տնից գողացել են համակարգիչ, սպասք, էլեկտրական տաքացուցիչ եւ այլ կենցաղային իրեր, երբ ինքն ընդամենը մի քանի ժամով բացակայել է։

Ոստիկանները պարզել են, որ հիշյալ գողությունը հնարավոր է կատարած լինեն բնակչուհու խնամիներ, հորեղբոր որդիներ Արմեն եւ Սամվել Դավթյանները։ Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ եւ խոստովանական ցուցմունք են տվել։ Ըստ կասկածյալների՝ իրենք գողությունը կատարել են խնամուն պատժելու նպատակով. որոշ ժամանակ առաջ իրենցից գումար է պարտքով վերցրել եւ ձգձգել է վերադարձնելը։

Կատարվում է քննություն։

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում։