Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված հսկողությունը մայրաքաղաքում եւ մարզերում:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, նոյեմբերի 14-ից 20-ը Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 56 ավտոմեքենա, որից 24-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ 30 վարորդ համապատասխան փաստաթղթեր չի ունեցել եւ այլ խախտումներ է արել:

Միեւնույն ժամանակ մարզերում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 74 մեքենա, որից 70-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում:

Մանրամասները` ոստիկանության պատրաստած տեսանյութում: