Հայաստանի «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը համոզված է` ինքն այն քաղաքական գործիչն է, որի հետեւից ժողովուրդը կարող է փողոց դուրս գալ:
«Բոլորին արդեն ապացուցել եմ, որ ես քաղաքակիրթ բանավեճից կարող եմ անցում կատարել քաղաքացիական պայքարի: Նույնիսկ անցած տարվա «Էլեկտրիկ Երեւանի» իրադարձությունների ժամանակ ռուսական լրատվամիջոցները գրել էին, որ եթե կա մի կին, որի հետեւից ժողովուրդը կարող է գնալ, Անի Զախարյանն է: Այդպես էլ կա»,- այս մասին այսօր` դեկտեմբերի 9-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի մոտ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Անի Զախարյանը:
Կին քաղաքական գործիչը դեռ որոշում չի կայացրել, թե ինչ ձեւաչափով է մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին, սակայն մասնակցություն անպայման ունենալու է:
Նշենք, որ Անի Զախարյանը կուսակցությունը ստեղծել է 2013թ.-ին: Սկզբնական շրջանում նա կազմակերպում էր հանրահավաքներ, որոնց մասնակիցների թիվը մեկ տասնյակից չէր անցնում: Ամուսնանալուց հետո Զախարյանն անձամբ ցույցեր չի կազմակերպում:











