Ֆրանսիայում ոստիկանությունը որոնում է ինկասատոր ֆուրգոնից 70 կգ ոսկի գողացած չարագործներին։ Նրանք հարձակվել էին ֆուրգոնի վրա, գողացել 1.6 մլն դոլար արժողությամբ ոսկի, իսկ անվտանգության աշխատակցին փակել մեքենայի մեջ, փոխանցում է BBC–ն։

Հանցագործության վայրից հեռանալիս չարագործները այրել են իրենց մեքենաներից մեկը։ Կրակը տարածվել է մյուս մեքենայի վրա։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները հասցրել են փրկել անվտանգության աշխատակիցներին։ «Այն ամենն, ինչ մենք ունենք, այրված մեքենաներն են ու հրդեհը։ Բոլոր մեքենաները այրվել են հետքերը  վերացնելու, ինչպես նաեւ ճանապարհներին արգելք ստեղծելու եւ հետապնդմանը խոչընդոտելու համար»,– ասել է ոստիկան Օլիվիե Ռիգալը։ Միջադեպը տեղի է ունեցել Փարիզը Լիոնին կապող Աբ մայրուղու վրա։