ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 15-ին կայացած նիստից առաջ մեկ րոպե լռությամբ մեկ րոպե լռությամբ հարգել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հիշատակը։ Կյանքից վաղաժամ հեռացած նախարարի հիշատակը հարգելու առաջարկն արեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
Հիշեցնենք, որ Արմեն Երիցյանը մահացել էր դեկտեմբերի 13-ին. նա տեւական ժամանակ տառապում էր ծանր հիվանդությամբ։











