Ստամբուլի փողոցներում շրջակա մաքրության հետ կապված հարցազրույց իրականացնող լրագրողը անսպասելի պատասխան է լսել մի քաղաքացուց։
Թուրքական Serin Sesler կայքում տեղադրված տեսանյութում փողոցների մաքրության հետ կապված հարցին, քաղաքացին պատասխանում է, թե ինքը միտումնավոր է կեղտոտում փողոցները։ «Երբ ես ինչ–որ բան եմ նետում փողոցում, ինձ մեղադրում են։ Սակայն ես պատասխանում եմ, որ միտումնավոր եմ կեղտոտում։ Եթե ես չկեղտոտում, մյուսը չկեղտոտի, ապա պետությունը քիչ մարդ կընդունի աշխատանքի մաքրության ոլորտում։ Մենք չպետք է մարդկանց հացը կտրենք։ Պետք է կեղտոտենք, որ աշխատատեղ լինի»,–ասել է քաղաքացին։











