Հունվարի 1-8-ը Երեւանում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ՃՈ ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 19 ավտոմեքենա, որոնցից 10-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում:

Նրանցից 8-ը եղել են առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ մեկ մեքենայի խլացուցիչն առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված է եղել բարձր ձայնով երթեւեկելու համար:

Հունվարի 1-8-ը մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ՃՈ ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները: Նրանք հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 27 ավտոմեքենա, որոնցից 2-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ մյուսներն՝ այլ խախտումների համար: