Ստամբուլի Բաքըրքյոյի շրջանում նամազի ժամանակ ձյան ծանրության պատճառով մզկիթի կտուրի մի մասը փլվել է։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝  Ստամբուլի Բաքըրքյոյում գտնվող եւ «մոդեռն մզկիթ» անունը ստացած մզկթի կտուրը փլվելու պատճառով նամազ անող 10 քաղաքացի է վնասվածքներ ստացել, որոնց արագ տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկներին չի հաջողվել փրկել քաղաքացիներից մեկի կյանքը։