Թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով ոստիկանության Բազումի բաժին բերման են ենթարկվել նախկինում մի քանի անգամ դատապարտված 53-ամյա Սիմոն Ե.-ն եւ 48-ամյա Արթուր Շ.-ն:

Խուզարկության ժամանակ նրանց մոտ հայտնաբերվել է թմրանյութին նմանվող դեղնավուն հեղուկ, բամբակ, դեղահաբեր, սրվակներ եւ այլ առարկաներ:

Ոստիկանների հարցին, թե ինչի համար են նրանք գտնվում ոստիկանության բաժնում, Սիմոն Ե.-ն պատասխանեց. «Դե, կայֆանյութ ընդունելու համար»: Շահնազարյանի եւ Եղիազարյանի բացատրությամբ թմրանյութը իրենք են պատրաստել եւ տարբեր վայրերում օգտագործել:

Հայտնաբերվածն ուղղարկվել է փորձաքննության, Սիմոն Եղիազարյանը եւ Արթուր Շահնազարյանը ստորագրությամբ բաց են թողնվել